Դանիել Վարուժան

Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլաՈ՛չ արյուններքրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլաԱմեն աստղե ցող կայլակի,Ու ամեն հասկ ձուլե ոսկի.Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլաՈսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլաԾաղկի՜ մեղրը փեթակներուն,Հորդի գինին բաժակներուն.Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:

Հասուն արտ
Արտս ոսկո՜ւն է...
Նման բոցերու,
Ցորենն է բռնկել

Առանց այրելու։
Արտս ոսկո՜ւն է...
Երկինքն է կրակ.
Հողը խորխոլած
Ծղոտների տակ։
Արտս ոսկո՜ւն է...
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև են հագել։
Արտս ոսկո՜ւն է...
Բոռ, մեղու, պիծակ
Քիստերի միջից
Կանցնեն զերթ փայլակ։
Արտս ոսկո՜ւն է...
Մերթ ելնում հովից,
Մի դեղձանիկ թի՛ռ
Ոսկեծուփ ծովից։
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասուն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ։ ​

Комментариев нет:

Отправить комментарий