Համո Սահյան

Համո Սահյան <<Ամպրոպից հետո>>











Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի
1.Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարըԱմպրոպից հետո աշխարհը և դու
                                      Հասկանալի եք լինում ավելի
2. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
3. Ի՞նչ ապրումներ ես ունենում ամպրոպի ժամանակգրավոր պատմիր:
Ինձ համար լավ չի լինում երբ ամպրոպ է լինում, մանավանդ գիշերը: Ամպրոպը ինձ շատ-շատ վախ է ավելացնում:

ԱՆՁՐԵՎ

1
Ամպը կախվել է ամպից,Ամպամած օր է.Վերը երկինք է մթին,Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,Ինչ-որ սարսուռ է...Ուշաթափվել է առուն,Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,Կարծես մրսում է,Ու՞մ և ինչու՞չգիտե,Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,Փշաքաղվել է, -Քարայրի հոնքը ծռվել,Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին...Ա՜խվիրավոր է,Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

2
Ի՞նչ կատարվեց... Երկնքում
Քանդուքարափ է:Ամպերը փուլ են գալիս,Տեղատարափ է:
Կապույտ մրրիկ է պայթել,Կապույտ մշուշ է...Ուռին ուզում է փախչել,Բայց արդեն ուշ է:
Ուռին ճչում է կարծես.
-
Հասե՜քաղետ է:-Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:
Որոտում է ձորն ի վար,Հոսում է ինքը,Ինքը-Նորին Մեծություն,Փլված երկինքը:
Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:

3
Հոգնած ամպի մի պատառ
Քարափի հոնքին՝
Ծիածանի թևի տակ
Ավանդեց հոգին:
Հավքը բախվեց ուռենուն...Ոստերից նրա,Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա:
Ելավ քամին քարայրից,Է՜խդու գիժ քուռակ,Թավալ տվեց խոտերում
Ու մտավ պուրակ.
Ինչե՜ր արավ պուրակում,Պարզ է ինչ կանի,-Թրջված ու թավ մի պուրակ,Մի քուռակ քամի...
Քացով տվեց ծառերին
Եվ շյուղահարեց,Հրճվեցթրջվեցփռշտաց
Ու նորից պարեց:
Հանկարծ խրտնեց՝ պուրակում
Մոլորված ամպից,Քառատրոփ սլացավ,Ընկավ քարափից...
Վերը երկինք է վճիտ,Ներքևը ձոր է,Ամեն ինչ թարմ է այնպես,Ամեն ինչ նոր է:



Комментариев нет:

Отправить комментарий