Հայրենագիտություն

14.10.2013թվական

Հին հայկական տոմար

Տոմարի ծագումը



Որևէ դեպքի մասին խոսելիս անհրաժեշտ է լինում պարզել ոչ միայն տյվալ իրադարձության վայրը, այլև` ժամանակը: Այն գիտությունը, որը խնդիր է դնում իր առձև զբաղվեոլւ ժամանակի հետ կապված հարցերի ուսումնասի¬րությամբ և լուսաբանությամբ, հայ մատենագրության մեջ հայտնի է “տոմար” կամ “տումար” անունով:
Իր պատմության արշալույսին հանդես եկող մարդու առաջին ժամանակի չափանիշը ցերեկն ու գիշերն է հանդիսացել. Իրար հաջորդող աշխատանքային ցերեկը և հանգստի գիշերը, փաստորեն, նախնադարյան մարդու առաջին օրացույցն է եղել:
Զարգացման համեմատաբար բարձր աստիճանում մարդիկ սկսել են ժամա¬նակը չափել լուսնի պարբերաշրջաններով. Տեսնելով լուսնի նորելու և կլորելու հաջորդականությունը` լուսինն են վերցրել հիմք և նրանով չափել ժամանակը: Հնարավոր է, որ հնագույն շրջանում լուսնական տոմարով առաջնորդված լինեն նաև Հայաստանում: Ի օգուտ դրա խոսում է Անանիա Շիրակացու մի ակնարկը լուսնի պարբերաշրջանի մասին. “Տեսնելով առաջնոցն գլուսինն լցելա և մաշեալ, իմացան զանցաւորութիւն կենաց իւրեանց և ասացին թէ` է մեզ պատկեր”: Այդ ենթադրությունն առավել քան հավանական է, եթե նկատի ունենանք, որ հայկական քանդակներում, արեգակի հետ միասն փորագրված է լինում լուսնի պատկերը, որը, հավանաբար, հեթանոսական ավանդույթի վերապատկերումն է քրիստոնեական քանդակներում:
Ժամանակի ընթացքում լուսնական տարիները մարդիկ սկսել են կապել տարվա եղանակների հետ` տարեմուտ ընդունելով գարնանամուտը և թվարկելով լուսիններն ըստ հաջորդականության` առանց ամիսներին անուններ տալու: Հետագայում, սակայն, սկսում են լուսնական ամիսներին անուններ տալ և նրա հիման վրա կազմել այսպես կոչված լուսնային տոմարը: Միջին դարերում այդ տոմարով են առաջնորդվել մի շարք ժողովուրդներ: Ներկայումս Մերձավոր Արևելքի մի շարք ժողովուրդներ ևս առաջնորդվում են այդ տոմարով:
Լուսնային տասներկու ամիսների հիման վրա ստեղծված տարին արեգակ-նային աստղաբաշխական ճիշտ տարուց պակաս է մոտ 11 օր` ճշգրիտ հաշվում-ներով լուսնական տարին ունի 354 օր, 8 ժամ, 48 րոպե, 34 վայրկյան, իսկ արեգակնային տարին` 365 օր, 5 ժամ, 498 րոպե, 46 վայրկյան տևողություն:
Տոմարի պատմության մեջ խոշոր բարեփոխություններից մեկը կապված է Հուլիոս Կեսարի անվան հետ, որի հանձնարարությամբ եգիպտացի տամարագետ Սոզիգենեսը 46թ. մ.թ.ա. կազմել է արեգակնային կոչվող անշարժ տոմարը: Սոզեգինեսը տարվա տևողությունն ընդունել է 365 և մեկ քառորդ օր: Քանի որ հնարավոր չէր ամեն տարվա համար հաշվի առնել մեկ քառորդ օրը, ուստի չորս տարվա ընթացքում այդ մեկ քառորդ օրերը հավաքելով դրվել են փետրվար ամսվա վրա` 28 օրը դարձնելով 29: Մինչ օրս ընդունված է փետրվարը 29 օրից բաղկացած այդ տարին կոչել “նահանջ”, իսկ մյուս երեք տարիները` “հասարակ”: Բացի այդ, ըստ Հույլան տոմարի տարվա ամանորը սահմանվել է հունվարի մեկը:

Комментариев нет:

Отправить комментарий