Հովհաննես Թումանյան

Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը /տեքստից դուրս գրիր/: Առցանց  քննարկում:
Հովհաննես Թումանյանի անսասան օրենքն այն էոր պետք է լինես անկեղծշիտակ և բարիթեկուզ եթե ամբողջաշխարհքը վեր կգա քո դեմՎերջում մեկ է դու կհաղթեսՄարդիկպետք չէ լինել ապերախտայլ պետք է լինել մերշատ սիրելի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պես հանգիստբարեկիրթ և հանդարտՀովհաննեսԹումանյանին երբ թուրքերը և մեկ հայ նստեցրել էին բանտմեկ է Հովհաննես Թումանյանն նրանց ասում էր.-Աստված նրանց հետ»։ Ես համաձայն եմ:
Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին /կապույտ գույնով ներկիր/:  Դո՞ւ էլ ես այդպես կարծում:
Թերևս, հոգեկան այդ հանգստութինն էր պատճառը, որ կալանավր Թումանեանը բանտում կարողացաւ չհուսահատվել ու չխեղճանալ։
Ինչպե՞ս  էր վերաբերում  Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը /դեղին գույնով նշիր այդ հատվածը/:  Համամի՞տ ես նրա հետ:
Հովհաննես Թումանյանին երբ թուրքերը և մեկ հայ նստեցրել եին բանտ նա մեկ է ասում էր.- Աստված նրանց հետ»։
Ինչպե՞ս  էր վերաբերում  Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը /դեղին գույնով նշիր այդ հատվածը/:  Համամի՞տ ես նրա հետ:
Որքան էլ մարդկային ապերախտութեան մասին մտքերը յուզէին բանաստեղծին, համբերութիւնն ու արդարութեան վերջնական յաղթանակի նկատմամբ հաւատը չէր լքում նրան. «Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»։
Բառարանի օգնությամբ բացատրիր ապերախտ բառը. գտիր այդ բառի հոմանիշներն ու հականիշները:Ապերաղտ-անշնորակալ-երաղտապարտ։ 
Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

Ե՛տ չեկա՜վ…
Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ե՜տ չեկավ:

Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:

Մի հավք զարկի ես մի օր.
Թռա՜վ, գնաց վիրավոր:
Թռչում է միշտ իմ մտքում
Թևը արնոտ ու մոլոր:

ԻՄ ԵՐԳԸ


Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Комментариев нет:

Отправить комментарий