Սալվադոր Դալի Կենսագրություն
Սալվադոր Դալին սովորել է Ֆիգերասի նկարչական դպրոցում, 1921– 1926 թթ-ին՝ Մադրիդի
Սան
Ֆեռնանդո
գեղարվեստի
ակադեմիայում
(1926 թ-ին հեռացվել
է
ըմբոստ
պահվածքի
պատճառով):
1916 թ-ին Դալին
առաջին
անգամ
ծանոթացել
է
մոդեռն
արվեստին,
իսկ
1919 թ-ին բացվել
է
նրա
առաջին
անհատական
ցուցահանդեսը:
1926 թ-ին Դալին
մեկնել
է
Փարիզ,
ծանոթացել
նկարիչ
Պաբլո
Պիկասսոյի
հետ,
կրել
է
նրա
ազդեցությունը
և
նրան
համարել
իր
երկրորդ
հայրը:
Մտերիմ
էր
նաև
իսպանացի
կինոռեժիսոր
Լուիս
Բունյուելի
հետ.
Դալին
նրա
«Անդալուզյան
շունը»
(1928 թ.),
«Ոսկե
դարը»
(1930 թ.)
ֆիլմերի
համահեղինակն
է:
1929 թ-ին Դալին
միացել
է
գրող
Անդրե
Բրետոնի
ստեղծած
սյուրռեալիստների
խմբին:
Նա
հակադրվել
է
ձախակողմյան
սյուրռեալիստներին,
1936 թ-ին հեռացվել
է
խմբից,
որին
պատասխան՝
Դալին
ասել
է.
«Սյուրռեալիզմը
ես
եմ»:
1940–48 թթ-ին նկարիչն ապրել է ԱՄՆ-ում: 1942 թ-ին լույս է տեսել նրա «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» ինքնակենսագրական գիրքը: Հետագայում
վերադարձել
է
Իսպանիա
և
մինչև
կյանքի
վերջն
ապրել
Կատալոնիայում:
Դալիի
կտակի
համաձայն՝
նրան
հուղարկավորել
են
Ֆիգերասի
իր
թանգարանի
ներսում,
այնպես,
որ
մարդիկ
կարողանան
քայլել
նրա
գերեզմանի
վրայով:
Դալիի նկարների մեծ մասում պատկերված են մղձավանջային ուրվատեսիլներ, որտեղ
հակաբնական
իրավիճակներն
ու
իրերի
անհեթեթ
համադրումներն
ունեն
երևութական
իրականություն
և
վավերականություն
(«Անտեսանելին»,
1929 թ.,
«Հիշողության
հարատևություն»,
1931 թ.,
«Բոցավառվող
ընձուղտը»,
1935 թ.,
«Նարգիզի
փոխակերպումը»,
1936–37 թթ.
և
այլն):
Նրա
«Աշնանային
մարդակերություն»
նկարը
համեմատել
են
Պ.
Պիկասսոյի
«Գեռնիկա»
ստեղծագործության
հետ:
Դալին
պատկերել
է
նաև
կրոնական
թեմաներ՝
դասական
կոմպոզիցիայի
կառուցվածք
ներմուծելով
ցնորական
արտասովորություն:
Հայտնի
է
նրա
«Խորհրդավոր
ընթրիք»
(1955 թ.)
կտավը,
որտեղ
նկարիչը
մոդեռն
ոճի
սկզբունքներով
համադրել
է
բուն
ընթրիքը,
Քրիստոսի
քայլելը
ջրի
վրայով,
խաչելությունը
և
աղոթքը
Հուդայի
դավաճանությունից
առաջ:
Դալին
իր
պատկերներում
փորձել
է
Աստծուն
գտնել
շրջապատող
աշխարհում
և
իր
մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий